«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությանը

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությանը
23.04.2015 | 11:10

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի անվան զբոսայգում` պանթեոնի հարևանությամբ կառուցվելիք Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությանը, որն իրականացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Եկեղեցու կառուցման բարերարն է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը, նախագծի հեղինակը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը: Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցման ծրագրի մասին Հայաստանի նախագահը խոսել է դեռևս 2012-ին՝ Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման արարողության ժամանակ: «Սրբոց Նահատակաց եկեղեցին մարմնավորելու է բոլոր ժամանակների մեր անմեղ զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը և լինելու է մեր չմարող հիշողության առհավատչյան»,- ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ